NBC-ն նշել է Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին Քելլոգի՝ չմասնակցելու պատճառը

Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հեռացվել է հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններից՝ Կրեմլի դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնել է «NBC News»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին և ռուս պաշտոնյային։
Մոսկվան Քելլոգի դիրքորոշումը համարում է չափազանց «ուկրաինամետ», «NBC News»-ին ասել է մի ռուս պաշտոնյա: «Քելլոգը նախկին ամերիկացի գեներալ է, ով չափազանց մոտ է Ուկրաինային։ Նա մեր մարդը չէ, այն տրամաչափը չէ, որը մենք փնտրում ենք», - ասաց նա:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը նաև «NBC News»-ին ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Քելլոգը մասնակցի բանակցություններին: