Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն փողոցում եռահարկ տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Ըստ նախանակ տեղեկությունների՝ պատճառը էլեկտրականության հետ է կապված եղել, իսկ տան սեփականատերը, ով 61-ամյա Կարեն Բեկյանն է, քնած է եղել և երբ արթնացել է, նկատել է ծուխն ու կրակը և ահազանգել «9-11»:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են բնակիչները: