Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
«Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ՀՀ 10 քաղաքացի զոհվեց՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Վերջինս առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: