Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,- գրել է նա։