«Հիմա Եռաբլուրում բացի եղբորիցս նաև ընկերներս են «ապրում»»․ Հասմիկ Խոջյանը դստեր հետ այցելել է Եռաբլուր

«Հիմա Եռաբլուրում բացի եղբորիցս նաև ընկերներս են «ապրում»»․ Հասմիկ Խոջյանը դստեր հետ այցելել է Եռաբլուր

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր՝ Նարէի հետ այցելել է Եռաբլուր։ Դերասանուհին հետեւորդների հետ կիսվել է լուսանկարներով ու պատմել, որ Եռաբլուրում այսօր «ապրում է» ոչ միայն իր հարազատ եղբայրը, այլեւ՝ ընկերներից ու ծանոթներից շատերը։ 

«Նարէն առաջին անգամ էր Եռաբլուրում.... Ես ուզում եմ, որ աղջիկս իմանա մեր պատմությունը, ճանաչի մեր հերոսներին... ճանաչի իր հարազատ Քեռիին՝ Սարգիս Խոջյանին.... Ես ծնողներիս հետ Եռաբլուր գնացել եմ ծնված օրից... Եղբայրս զոհվել է 1994թ.-ին։ 

Ոտքով բարձրանալ-իջնելը շատ դաժան էր... բայց ամեն շաբաթ-կիրակի (չհաշված բոլոր տոն օրերը) պարտադիր գնում էինք, ու ես երազում էի, որ երբ մեծանամ, մեքենա ունենամ ու եթե ճանապարհին ոտքով գնացող տեսնեմ, անպայման կտանեմ ինձ հետ ( դե, տեսնում էի էդ տանջանքը, չէի ուզում մյուսներն էլ տանջվեին)… ու եթե անկեղծ՝ պահում եմ խոստումս, կատարել եմ երազանքս.... չնայած՝ հիմա կյանքը հեշտացել է, ու արդեն հասանելի են եւ՛ տրանսպորտը, եւ՛ տաքսիները, եւ՛ մեքենաները...

Ծանր օրեր ենք ապրում.... Հիմա Եռաբլուրում բացի եղբորիցս նաեւ ընկերներս ու ծանոթներս են «ապրում»… Մամաս միշտ ասում էր, որ չի ուզում էդ ցավը ուրիշ որեւէ մեկը տեսնի, ու թող իր տղան վերջին զոհվածը լինի..... բայց չեղավ․․․ Իսկապես ուզում եմ, որ յուրաքաչյուր հայ բալիկ ծնված օրից իմանա մեր ազգի պատմությունն ու ճանաչի մեր հերոսներին»,- նշել է դերասանուհին։