Իրինա Շեյքը «մերկ» զգեստով նկարահանվել է Vogue-ի համար (լուսանկար)

Իրինա Շեյքը «մերկ» զգեստով  նկարահանվել է Vogue-ի համար (լուսանկար)

Ռուս մոդել Իրինա Շեյքը ֆոտոշարք է հրապարակել մեքսիկական Vogue-ի նոր ֆոտոշարքից։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ 37-ամյա սուպերմոդելը կեցվածք է ընդունել Vogue-ի միանգամից երեք շապիկների համար։ Դրանցից մեկի վրա Իրինա Շեյքը կեցվածք է ընդունել ջունգլիներում պառկած «մերկ» զգեստով։ Նրան վառ դիմահարդարում են արել, ինչի համար երկրպագուներն արդեն մոդելին անվանել են «ջունգլիների աստվածուհի»։ Մյուս լուսանկարներում նա կեցվածք է ընդունել կենդանական պրինտով կիպ զգեստով։

Իրինա Շեյքը անցած ամիս լուսանկարվել է Vogue España-ի շապիկի համար։ Հարցազրույցներից մեկում նա խոսել է սեքսուալության մասին։ «Իմ կարծիքով իսկական սեքսուալությունը գալիս է ինքնավստահությունից: Կինը, ով իրեն հիանալի է զգում իր մարմնում, միշտ գեղեցիկ և գրավիչ է ինձ համար: Ես պնդում եմ, որ սեքսուալությունը կախված չէ արտաքինից։ Դա բարձրակրունկներն ու դիմահարդարումը չէ, դա ինքնավստահություն է»,- բացատրել է նա։