Ցեղասպանության կատարողներին միջազգային հանցանքից մաքրելով ուզում են գոնե 1 օր ավելի մնալ իշխանության

Ցեղասպանության կատարողներին միջազգային հանցանքից մաքրելով ուզում են գոնե 1 օր ավելի մնալ իշխանության

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության:

Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին:

Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար»։