Մահացել է սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչը

Մահացել է սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչը

71 տարեկանում մահացել է սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Նիկոլայ Բարանովը. հայտնում է Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բարանովը նաեւ երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ ԽՍՀՄ չեմպիոն։ Բարանովի սաների թվում է Բացարձակ մարտերի առաջնության Ռուսաստանի առաջին չեմպիոն Օլեգ Տակտարովը։