Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ

Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ

Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթները 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 11-0 հաշվով առավելության հասնելով պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: 

Իր երկրորդ հաղթանակը տարավ նաև Հրայր Ալիխանյանը: Հրայրը 8-4 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յուտո Ֆուկադայի նկատմամբ: