Ո՞ւր է Գեղամ Գևորգյանը, փնտրե՛ք ու գտե՛ք․ Ռուբինյանը՝ ԱԺ քարտուղարությանը հրահանգ իջեցրեց

ԱԺ-ն օրակարգով սահմանված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգեց, քանի որ գործադիրի ներկայացուցիչը բացակայում էր նիստերի դահլիճից:

«Հարցը կզեկուցի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որն այստեղ չի: Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին»,-հայտարարեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը:

Ապա Ռուբինյանն առաջարկեց մինչև նախագծի զեկուցողին գտնելը քննարկել կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: