ՔՊ-ի տնտեսական ծրագիրը՝ բաժակաճառերի «նոթատետր» է

ՔՊ-ի տնտեսական ծրագիրը՝ բաժակաճառերի «նոթատետր» է

Մեզ մտահոգում է, որ քաղաքացիների միջոցները պակասում են: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը:

Սա հումոր չէ՝ սա ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հայտարարությունն է՝ հայոց պետականությունն ու Արցախը կործանող թիմը մտահոգված է ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակով կամ ապագայով: Անգամ ՔՊ-ականները չեն հավատում իրենց իսկ խոսքերին՝ ուղղակի նրանց հրահանգված է «սիրաշահել» ՀՀ խաբված ու ամեն օր աղքատացող քաղաքացիներին:

Եթե ՔՊ-ն ու նրանց առաջնորդը մտահոգված են հայկական տնտեսության և ՀՀ քաղաքացիների սոցիալական աղետալի վիճակով, ապա պետք է սկսած 2018թ.-ից ներդրումներ ներգրավվեին տնտեսության իրական հատված՝ ստեղծեին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, այլ ոչ թե ավելացնեին սեփական աշխատավարձերն ու պարգևավճարները:

ՔՊ-ն չունի տնտեսական ծրագիր՝ նրանց բոլոր տնտեսական առաջարկությունները բաժակաճառեր են՝ 2018թ.-ից մինչև այսօր ՀՀ-ից արտագաղթը միայն ավելացել է՝ ՀՀ քաղաքացիներն այդպես էլ իրենց մաշկի վրա չզգացին Փաշինյանի խոստացված «տնտեսական հրաշքները»:

Փաշինյանական Հայաստանում հարստանում են միայն ՔՊ-ականներն ու Փաշինյանի մերձավորները, իսկ ՀՀ քաղաքացիներն ու արցախցիներն աղքատանում ու արտագաղթում են:

Իշխանափոխության արդյունքում հնարավոր կլինի ձևավորել պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն ու մշակել տնտեսության փրկության ծրագիր՝ ՔՊ-ի աղետալի ժառանգությունը շտկելու համար:

ՔՊ-ն հայկական տնտեսությունը վերածել է փլատակների՝ 11 միլիարդ արտաքին պարտք, զրո ներդրում և տասնյակ հազարավոր երիտասարդ քաղաքացիների՝ աշխատուժի արտագաղթ:


Վահրամ Բագրատյան