ԱԽ քարտուղարը Լորա Կուպերի հետ քննարկել է պաշտպանական ոլորտի հարցեր

ԱԽ քարտուղարը Լորա Կուպերի հետ քննարկել է պաշտպանական ոլորտի հարցեր

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի: