Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է Էստոնիա

Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է Էստոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին գործուղում է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակում։

Ըստ փաստաթղթի` նախարարի գործուղումը նախատեսված է մայիսի 15-19-ը։

Էստոնիայում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: