ԱԺ փոխնախագահն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքային շեմը բարձրացնել

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքային շեմը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկան։
Նա իր ֆեսյբուքյան տեսաուղերձում ասել է, որ բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։