Apple-ը պատրաստվել է վիրտուալ իրականությանը

Apple-ը նոր ապրանքանիշեր է գրանցել խառը իրականության ականջակալների թողարկումից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության լրագրողները նկատել են, որ Apple-ը շարունակում է պատրաստվել այլընտրանքային իրականության առաջին սաղավարտի թողարկմանը։ Ավելի վաղ տարածված լուրերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը կարող է վիրտուալ եւ ընդլայնված իրականության հնարավորություններով ականջակալներ ներկայացնել։
Բոլոր դեպքերում ամերիկյան կորպորացիան գործել է կապված ընկերությունների եւ գործընկեր իրավաբանական ընկերությունների միջոցով, որոնք նախկինում զբաղվում էին Apple-ի գործերով: Bloomberg-ի լրագրողները մեկնաբանություն ստանալու համար կապ են հաստատել ընկերության հետ, սակայն պատասխան չեն ստացել: