Մի մարդու նման կփակենք բոլոր պետական կառույցների դռները․ Սամվել Բաբայան

Մի մարդու նման կփակենք բոլոր պետական կառույցների դռները․ Սամվել Բաբայան

Վճռական քայլերի ենք անցնելու, իրենք նայում են, տեսնում են, թե քիչ ենք, բայց կապ չունի։ Մի 30-45 րոպե սպասենք, չցրվենք,  հետո մի մարդու նման կփակենք բոլոր պետական կառույցների դռները, որպեսզի ստիպենք ստանալ բոլոր հարցերի պատասխանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ստեփանակերտում հայտարարեց Սամվել Բաբայանը։

«Ես խնդրում եմ, որ որևէ խնդիր չառաջացնեք, սադրանքների չտրվեք։ Հարցն այն է, որ ուզում են անիմաստ շահարկումներ մտցնել, մեզ խեղճացնել, ես հավատում եմ, որ դուք կարող եք, կոչ անենք, որ բոլորը միանան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացնում։ Նրա աջակիցները պահանջում են, որ Արցախի իշխանությունները Սամվել Բաբայանին նշանակեն ԱՀ պետնախարար։