Շահրամանյանն ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, պիտի Արցախում պաշտոնավարեր․ Քոչարյան

Թող Սամվել Շահրամանյանը կողմնորոշվի՝ այդ փաստաթուղթը ստորագրել է, չի ստորագրել, եթե չի ստորագրել, ապա ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, նա պետք է պաշտոնավարեր Արցախում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Արցախի Հանրապետությունը չի լուծարվել։ 

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի ընդունում Շահրամանյանին, Քոչարյանը պատասխանեց՝ օրեր առաջ ԱԺ-ում հյուրընկալել է Արցախում հերոսական դրվագներ կերտած մարդկանցից մեկին։

Մանրամասները՝ տեսանյութում։