Շտապօգնության տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ի՞նչ է արել

Շտապօգնության տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ի՞նչ է արել

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու գործով մեղադրանք է ներկայացվել: Հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նրան մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։