Թքողին, ականջ ու լեզու կտրողներին ինչի՞ չեն կալանավորում․ զոհվածի հայր
Էն կալանքները, որոնք հիմա տեսնում ենք, բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ խոսելով Գարիկ Գալեյանի դատավարության մասին։
«Ով էս իշխանությունների դեմ խոսք ա ասում, բողոքի ակցիաների ա մասնակցում, նրանց կալանքի են տանում, իսկ թքողին կալանքի չեն տանում, ԱԺ-ում ականջներ ու լեզու կտրողին կալանքի չեն տանում, ասում են՝ սպառնալիք չկա: Ականջ կտրելուց լավ սպառնալի՞ք, բոլորիդ ներկայությամբ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում