Աժ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Աժ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով։ 

Սուրեն Մանուկյանը 2022 թ. օգոստոսի 11-ից ազատազարկված էր։

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, իրեն մեղավոր չի ճանաչում։

Մանուկյանի փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին։