Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում հղի է լուրջ ապակայունացմամբ․ ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում հղի է լուրջ ապակայունացմամբ․ ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ. MediaHub-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում՝ կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:

«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների արդյունքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում։