ԵՄ-ն վճռական է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Շառլ Միշել

ԵՄ-ն վճռական է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Շառլ Միշել

Եվրոպական միությունը վճռական է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքները։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Վճռականորեն ենք տրամադրված շարունակել գործել որպես միջնորդներ՝ նպաստելու ԵՄ-ի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա»,- հայտարարել է Միշելը:

Ըստ նրա՝ ԵՄ երկրների առաջնորդները միակարծիք են միջնորդական ջանքերի հարցով: