Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. վիրավորների մեջ երեխա կա

Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. վիրավորների մեջ երեխա կա

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: