Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը ցանկանում են 64 միլիոն դոլարով առանձնատուն գնել (լուսանկարներ)

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը ցանկանում են 64 միլիոն դոլարով առանձնատուն գնել (լուսանկարներ)

Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը մտադիր են առանձնատուն գնել Կալիֆորնիայի Փեսիֆիք Փելիսեյդս հեղինակավոր բնակելի տարածքում: Այդ մասին գրում է TMZ-ը։

Զույգը հրաժարվել է 34 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը գնելուց և այժմ ակնկալում է 64 միլիոն դոլար արժողությամբ տուն կառուցել նույն տարածքում: Գրեթե 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունն ունի ութ ննջասենյակ և 11 լոգասենյակ: Աֆլեքի և Լոպեսի նոր տունը ներառում է նաև մարզասրահ 74 քառակուսի մետր մակերեսով մարզասրահ, ձայնագրման սենյակ, խաղերի սենյակ, ընդարձակ բակ և լողավազան։

Շրջակայքի ընդհանուր մակերեսը կազմում է 4,5 հազար քառակուսի մետր։ Այնտեղ կա առանձին հյուրատուն, որն ունի ճապոնական ոճի լոգարան։

Հենց այս առանձնատանն էլ վերջերս միասին տեսել են զույգին։

Ջենիֆեր Լոպեսը վերջերս վաճառքի է հանել իր 39 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը։ Բեն Աֆլեքը մոտ 30 միլիոն դոլարով վաճառել է իր առանձնատունը Փեսիֆիք Փելիսեյդսում։