ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։
Ըստ ամերիկյան կողմի՝ այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերել խաղաղության հարցում, ստորագրել և վավերացնել պայմանագիրը։
«Սա հնարավորություն է երկու երկրների համար շրջել տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։