«Խաղաղության դարաշրջանը» ՔՊ-ականների ուղեղներում է

«Խաղաղության դարաշրջանը» ՔՊ-ականների ուղեղներում է

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ – արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»:

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել նոր պատերազմի համար՝ ադրբեջանական զորքերն ակտիվացրել են կրակոցները թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Արցախի ուղղությամբ: Փաշինյանը հայտարարում էր, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, իսկ ՔՊ-ականների ուղեղներում՝ խաղաղության դարաշրջան է 44-օրյա պատերազմի օրերին հայերի էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանի ղեկավարության հետ:

Բաքուն ցանկանում է սադրանքներ հրահրել, որպեսզի ունենա առիթ՝ նոր պատերազմ սկսելու և Արցախն ու Սյունիքը հայաթափելու համար: ՔՊ-ականների պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնի չէ, թե ինչով է զբաղված՝ արդյոք հայոց բանակը պատրաստվում է նոր պատերազմի՝դա ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանի չգիտեն:

Բանակն ամրապնդելու փոխարեն ՔՊ-ն ավելացնում է իր ֆինանսական հնարավորությունները, ՔՊ-ականները վայելում են ամառային հանգիստը, իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում են ապրել աղքատ, իսկ հայկական տնտեսությունը կոմայի մեջ է: Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ականները՝ իշխանության պահպանմանը՝ նորանոր զիջումների և գերտերությունների հետ «քաղաքական առևտրի»:

Իշխանափոխությունը ՀՀ-ում չունի այլընտրանք՝ եթե ՔՊ-ն չի հեռանում հայոց պետականության մասին ապագայում խոսելու են միայն անցյալով:

 

Վահրամ Բագրատյան