Օրբանը դեմ է քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Օրբանը դեմ է քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Facebook-ի իր միկրոբլոգում  հայտարարել է, որ քվեարկել է համազգային հարցման դեմ՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու հարցով։

«Բրյուսելը և Tisza կուսակցությունը աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին: Դա կկործանի Հունգարիայի տնտեսությունը: Մենք թույլ չենք տա, որ մեր ապագայի վերաբերյալ որոշում կայացվի առանց մեզ»,- գրել է նա:

Հունգարիայում ընդհանուր հասարակական հարցում է անցկացվում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Հարցաթերթիկները ուղարկվում են փոստով: Քաղաքացիներին խնդրում են պատասխանել հարցին՝ աջակցո՞ւմ են արդյոք Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։