Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա։ Հաստիքը ստեղծելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգում։

Նախագիծնը ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- ասվում է որոշման մեջ։ 

Ռազմական կցորդը ենթադրում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: