Խոշոր ավտովթար Երևանում՝ ԱԺ պատգամավորի որդու մասնակցությամբ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում՝ ԱԺ պատգամավորի որդու մասնակցությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan. com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով Mercedes G մակնիշի մեքենան վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը: