Հայկական տնտեսությունը ՔՊ-ականների օրոք «կլինիկական մահ» է տանում

Հայկական տնտեսությունը ՔՊ-ականների օրոք «կլինիկական մահ» է տանում

Տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը լավատեսություն է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկական տնտեսությունը ՔՊ-ականների օրոք «կլինիկական մահ» է տանում, իսկ Փաշինյանը լավատես է: Հայաստանը ՔՊ-ականները փորձում են վերածել «աբսուրդի թատրոնի»՝ 11 միլիարդ արտաքին պարտք, գնաճ, արտագաղթ, հայաթափվող Արցախ, զրո ներդրում և ոչ մի նոր բացված աշխատատեղ, իսկ Փաշինյանը գոհ է ՀՀ-ի տնտեսական իրավիճակից:

ՀՀ հպարտ ու աղքատ քաղաքացիները, ովքեր Փաշինյանի և ՔՊ-ի օգտին են քվեարկել այսօր Զվարթնոց օդանավակայանից արտագաղթում են՝ «բարի» խոսքերով հիշելով ՀՀ գործող իշխանություններին:

ՔՊ-ականների տնտեսական ժառանգությունը՝դատարկվող ՀՀ մարզերն են ու Արցախը՝ տասնյակ հազարներով ՀՀ քաղաքացիները փոխում են իրենց քաղաքացիությունն՝ապագա չկապելով նիկոլական Հայաստանի հետ: Դրան զուգահեռ աճում են ՔՊ-ականների ու նրանց հարազատների ֆինանսական հնարավորությունները: ՔՊ-ականներն ամառային հանգիստն են վայելում արտերկրում՝ դատարկվող Բերձորի ֆոնին:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ քաղաքացին, ով հանդուրժում է Փաշինյանի և թիմի պահվածքը: Եթե ՔՊ-ականները մնան իշխանության, ապա հայոց պետականության մասին 5-10 տարուց խոսելու են արդեն անցյալով:

 

Վահրամ Բագրատյան