Վթար՝ Արագածոտնում. Opel-ը Քուչակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Վթար՝ Արագածոտնում. Opel-ը Քուչակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: