Ես Փաշինյանի գործողություններին գնահատական տալ չեմ կարող, իր ենթական եմ եղել․ Տոնոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինս գնահատում Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որպես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի, պատերազմի ժամանակ և մինչև պատերազմ։

Տոնոյանը պատասխանեց, թե պաշտպանության մասին օրենքով պատերազմական շրջանում վարչապետը ստանձնում է իր պարտականությունները։ Տոնոյանը օրենքներ մեջբերեց, սահմանադրական խնդիրներ նշեց։

«Ես չեմ կարող գնահատական տալ իր գործողություններին որպես վարչապետի, հանձնաժողովը պետք է տա, ոչ թե ես: Ես եղել եմ նրա ենթական»,-ասաց Տոնոյանը։

Նա նաև դա կոռեկտ չհամարեց։ «Այդ օրերին շատ ճգնաժամային մարտավարական խնդիրներ եմ լուծել ու քաղաքական հարցերից կտրված եմ եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում