ՔՊ-ն ցանկանում է հաստատել միահեծան իշխանություն

Ամեն ինչ առջևում է, եթե ընդդիմադիր պատգամավորները շարունակեն նույն ոճով և Ազգային ժողովի նիստերին չմասնակցեն, իրենց աշխատանքային պարտականությունները չկատարեն՝ կվերադառնանք մանդատներից զրկելու օրակարգին: Հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
2018թ.-ից հայոց պետականության «հյուծմամբ» զբաղվող իշխանությունն օր առաջ հրաժարական տալու և ՀՀ-ից ընդմիշտ հեռանալու փոխարեն շարունակում է սպառնալ ընդդիմությանն ու այլախոհներին: «Ժողովրդավարության բաստիոն» կառուցող թիմը սպառնում է մանդատներից զրկել ընդդիմությանը՝ մոռանալով, որ այդ մանդատներն ընդդիմությունը ստացել է ՀՀ քաղաքացիների քվեի միջոցով:
ՔՊ-ականներն որդեգրել են հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, «խրամատներ» փորելու մարտավարությունն՝ ով համաձայն չէ Փաշինյանի վարած կապիտուլյացիոն քաղաքականության հետ պիտակավորվում է «նախկին» և նրա դեմ սկսվում է մեդիարշավ, ինչին հաջորդում են քրեական գործերը:
Ներքաղաքական դաշտում ՔՊ-ն ցանկանում է հաստատել միանձնյա իշխանություն՝ «սոսնձվել» պետական պաշտոններին՝ սպասարկելով տարբեր գերտերությունների օրակարգերն ու հայ զինվորների վրա գրեթե ամեն օր կրակող ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան» են կառուցում:
ՔՊ-ին հեռացնելը միայն հայոց պետականության փրկության կարող է հանգեցնել՝ այլ պարագայում հայոց պետականությունը մաս-մաս հանձնվելու է, իսկ թուրքերի և ադրբեջանցիների դիրքերը տարածաշրջանում միայն ուժեղանալու են։
ՔՊ-ն չունի իրական իշխանություն ՀՀ-ում՝ նրանք ունեն վարչական լծակներ և որոշ գերտերությունների աջակցություն:
Վահրամ Բագրատյան