Ալենի մանիպուլյացիան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որի քծնանքն առ Փաշինյան գերազանցում է բոլոր սահմանները:
Ալենի «մեղավորը»
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին կոշտ պահանջներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է. «Սա այն շարժման հետևանքն է, որն այսօր Երևանի փողոցներում էքսկուրսիաներ է … ո՞նց կապ չունի, հերթականությունը նայեք՝ մենք փոխանցում ենք իններորդ խմբագրմամբ առաջարկները, դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ դրական, բայց հիմա իրենք փորձում են օգտվել և թուլացնել մեզ այս իրավիճակում։ Միջանցքն էլ են խաղացրել, ինչ հնարավոր է խաղացրել են, բայց երբ տեսնում են՝ ներքին ինչ-որ գործընթաց է լինում, պետք է պասերով, պասերով»։
Ալենի կեղծիքը
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն, ընդհակառակը, ներքաղաքական խնդիր լուծելուց զատ՝ մեծացնում է Հայաստանի դիմադրողականությունը: Հետևաբար, Ալեն Սիմոնյանը ստում է ու դա անում է միայն մի պատճառով՝ արդարացնելու համար իր շեֆ Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունը, որն էլ սնում է Ալիևի ագրեսիվ օրակարգը:
Վահրամ Բագրատյան