Ֆրանսիացի ֆերմերները սկսեցին նախապատրաստվել Փարիզի շրջափակմանը

Ֆրանսիացի ֆերմերները սկսեցին նախապատրաստվել Փարիզի շրջափակմանը

Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆերմերները Փարիզի ժամանակով ժամը 14.00-ին կսկսեն մայրաքաղաքի «պաշարումը». գրում է Figaro թերթը։

«Ֆրանսիայի մայրաքաղաքը երկուշաբթի ժամը 14:00-ից փակ կլինի այն բանից հետո, երբ մի քանի արհմիություններ կոչ արեցին «պաշարել» քաղաքը», - ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը նախատեսում են փակել քաղաք տանող յոթ մայրուղի:

«Շրջափակման վայրերում կարող է լինել 1500-ից մինչև 2500 տրակտոր», - մեջբերում է հրատարակությունը՝ Jeunes Agriculteurs-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քվենտին Լը Գիլուին:

Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը հայտարարել են, որ մտադիր են Փարիզի ամբողջական շրջափակում կազմակերպել՝ մայրաքաղաքին ապրանքների մատակարարումը կանխելու համար։ Ակցիան կտևի առնվազն հինգ օր։  

Տեսանյութը՝ այստեղ