Իշխանությունից միայն Ալեն Սիմոնյանն է մասնակցել Գալուստ Սահակյանի հոգեհանգստին

Այսօր՝ դեկտեմբերին 23-ին, Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի էր ունենում ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանստի արարողությունը։
Հատկանշական է, որ 1995 թվականից խորհրդարանի, նախ, պատգամավոր, հետո խմբակցության ղեկավար, ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստին ներկա չէին ներկայիս իշխանության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք Սահակյանի ԱԺ նախագահ եղած ժամանակահատվածում պատգամավորներ էին։
Նշենք, որ միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր եկել Սահակյանի հոգեհանգստին, նա նաև ԱԺ արտահերթի ժամանակ պահանջել էր, որ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեն Գրիգորիչի հիշատակը։ Բացի այդ, ԱԺ ներկայիս նախագահը գրառում էր կատարել նաև Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացված սգո հուշամատյանում։
Հավելենք, որ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը:
Նարե Գնունի