Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ նոր մանրամասներ

Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա ասել է, որ Իրանի քաղաքացին ճանաչվել է տուժող ու հարցաքննվել՝ նշելով, որ բողոք չունի։։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անձը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։
Պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։ Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։