BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել չորս մարդու (տեսանյութ)

BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել չորս մարդու (տեսանյութ)

ՌԴ-ում BMW-ի վարորդը Օլիմպիյսկի պողոտայի Միտիշչիում չորս հոգու վրաերթի է ենթարկել: Նա կորցրել էր կառավարումը և թռչել բանուկ մայթ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերել է բժշկական քոլեջի ուսանողը, ով անցնելիս է եղել։

Վիրավորվել է երկու կին, նաև 16-ամյա մի տղա և 18-ամյա աղջիկ։ Դեռահասին հաջողվել է մի կողմ նետվել, մեքենան անցել է նրա ոտքերի վրայով: Հարվածից աղջիկը ուղեղի ցնցում է ստացել և կորցրել գիտակցությունը։ 

Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո վարորդը դուրս է վազել մեքենայից և ծնկաչոք սկսել ներողություն խնդրել։ 

Մոսկվայի մարզի դատախազությունը հրապարակում է Միտիշչիում տեղի ունեցած վթարի պահը։ 

Տեսանյութը՝ այստեղ