Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 2022 թվականից ի վեր ամենամեծ ռազմական օգնության մասին

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 2022 թվականից ի վեր ամենամեծ ռազմական օգնության մասին

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 2022 թվականից ի վեր իր ամենամեծ ռազմական օգնության փաթեթը՝ 16 միլիարդ կրոն (1,6 միլիարդ դոլար): Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Պոլ Յոնսոնը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ներկայացնում ենք Ուկրաինային օգնության 19-րդ փաթեթը... Աջակցության փաթեթը, որը մենք ներկայացնում ենք այսօր, ամենամեծն է, որը մենք նվիրաբերել ենք Ուկրաինային մինչ օրս», - ասել է Յոնսոնը։