120.000 հայ խաղաղ բնակիչ ԼՂ-ում թակարդում են հայտնվել և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․
«120.000 հայ խաղաղ բնակիչ ԼՂ-ում թակարդում են հայտնվել և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից, դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո, ավելին՝ դա արդյունք է մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին վայրագությունների նկատմամբ հանդուրժողականության»։