Անկլավների հանձնման հարցն անորոշ ժամանակով հետաձգվել է

Անկլավների հանձնման հարցն անորոշ ժամանակով հետաձգվել է

«Ադրբեջանի հաջորդ «կանգառը» լինելու է Ոսկեպարը, իսկ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ զսպել Ալիևի ծավալապաշտությունը»,-MediaHub-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը, նշելով, որ սահմանազատման-սահմանագծման անվան տակ շարունակ հայկական տարածքներ են զիջվում Ադրբեջանին, դրա դիմաց չստանալով ոչինչ։

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական տարածքներ կան՝ որքան ասես, իսկ որպես բնակավայր՝  Արծվաշենն է, որի մասին դարձյալ չի խոսվում։

«Կիրանցում իրականացված խայտառակ դելիմիտացիայից հետո որոշվել էր օգոստոսի 15-ից սկսել դրա 2-րդ փուլը, որը ենթադրում է հանձնել Տավուշի մարզի Սոֆուլու, Բարխուդարլու, Վերին Ասքիպարա, իսկ Արարատի մարզից՝ Տիգրանաշեն գյուղերը։ Դա էլ իր հերթին ենթադրում է, որ Բաղանիս, Ոսկեպար, Ազատամուտ համայնքները և հարակից գյուղերը կհայտնվեն Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ։ Իսկ Տիգրանաշենը հանձնելուց հետո չեմ էլ ուզում մտածել ինչ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Ղազարյանի խոսքով՝ վաղը ոչինչ սպասել պետք չէ, քանի որ Տավուշում սկսել են խոսել, որ սահմանազատման 2-րդ փուլը հետաձգվում է։ 

«Ու որքան մենք գնում ենք խաղաղության հետևից, այնքան դա ուշանում է։ Այսօր յուրաքանչյուր հայի գերնպատակը պետք է լինի օր առաջ հեռացնել ազգադավ սրիկայախմբին, գործող կառավարությանը, որն ամեն օր ձախողում է»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան