Ոստիկանություն է բերվել ակցիայի 21 մասնակից

Ոստիկանություն է բերվել ակցիայի 21 մասնակից

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ, մասնավորապես՝ ավտոերթեր են իրականացվում։

Նշենք, որ ակցիայի ընթացքում, ոստիկանական անհամաչափ ուժի կիրառմամբ, քաղաքացիներ են տարվել ոստիկանության բաժիններ։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ոստիկանական բաժիններ է բերվել 21 քաղաքացի։