Փաշինյանի հրաժարականի պահանջը օրակարգում է, բայց պետք չի անընդհատ այդ մասին խոսել Նազարյան

Երբ ասում ենք մեր օրակարգ, դա չի կարելի ձևակերպել, թե մենք առանձին օրակարգ ունենք մեր երկրի հոգսերից դուրս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների խորհրդարան վերադառնալու որոշմանը:

«Մենք հենց դա ենք ասում, որ գործող վարչախումբը շատ հաճախ կամ գրեթե միշտ չի նկատում այդ խնդիրները և առաջնային քննարկումներ է իրականացնում այլ հարցեր, որոնք կապ չունեն առկա խնդիրների, հարցերի հետ»,- ասաց նա:

Մեր օրակարգը, նշեց պատգամավորը, մեր երկրի ու ժողովրդի օրակարգն է:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը օրակարգում է, Նազարյանն ասաց՝ մշտապես օրակարգում է, այդ պահանջը բխում է մեր երկրի անվտանգությունից, բայց «պետք չի այդ մասին անընդհատ խոսել»:

Մանրամասները՝ տեսանյութում: