Նիկոլի «ժողովրդավարությունը»

Նիկոլի «ժողովրդավարությունը»


Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ «Քաղաքացիական պայմանագրի» Ախուրյանի պատասխանատու Ալբերտ Այվազյանն է, ով բոլոր մեթոդներով ձգտում է դառնալ համայնքապետ:

«Հին, բարի» մեթոդներով

«Քաղաքացիական պայմանագիրն», ամենայն հավանականությամբ, առաջիկայում կվերցնի իշխանությունը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում։
Թեև 2021-ի ընտրությունների արդյունքում իշխանական կուսակցությունն ամենամեծ թվով ձայներն էր հավաքել, այդուհանդերձ, դա բավարար չէր համայնքի ղեկավար ընտրելու համար և, ի վերջո, «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները միավորվելով համայնքապետ էին ընտրել իրենց թեկնածու դաշնակցական Արծրուն Իգիթյանին։
Հիմա հաղթող կոալիցիայի ավագանու անդամներից մեկը «հավաքագրվել» է ՔՊ-ի կողմից՝ նրան հնարավորություն ընձեռելով անվստահություն հայտնել դաշնակցական համայնքապետին՝ ճանապարհ բացելով Ալբերտ Այվազյանի համար:

Զրո հանդուրժողականություն

Չնայած Փաշինյանն օնլայն ռեժիմով խոսում է «աննախադեպ» ժողովրդավարության մասին, բայց չի հանդուրժում անգամ ընդդիմադիր համայնքապետերի գոյությունը: Նրանց չեզոքացնելու համար գործի է դրվում ողջ ռեպրեսիվ մեքենան: Եթե «փափուկ ուժը» չի գործում, ապա չեն խորշում անգամ կալանավորումներից, ինչպես դա եղավ Մամիկոն Ասլանյանի պարագայում:

Սա է Նիկոլի «ժողովրդավարությունը»:

Վահրամ Բագրատյան