ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականը քննարկել են սահմանային իրավիճակը

ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականը քննարկել են սահմանային իրավիճակը

Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Այդ մասին ասվում է դիտորդական առաքելության թվիթերյան(X)միկրոբլոգում: 

«Կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։