Ոստիկանները կնոջը հետապնդել են, քանի որ «չեն տեսել այդքան գեղեցիկ որեւէ մեկին»

Ոստիկանները կնոջը հետապնդել են, քանի որ «չեն տեսել այդքան գեղեցիկ որեւէ մեկին»

Ամերիկուհին հայտարարել է, որ ոստիկաններն իրեն հետապնդել են, քանի որ «չեն տեսել այդքան գեղեցիկ որեւէ մեկին»։ 28-ամյա Հենդ Բուստամիին ոստիկանությունը ձերբակալել է Լաս Վեգասի «Հարի Ռիդ» միջազգային օդանավակայանի ռեստորանում իր հաշիվը չվճարելու համար․ գրում է News.am-ը։։

Դեպքի վայր կանչված Լաս Վեգասի քաղաքային ոստիկանությունը նրան հայտնաբերել է քնած «անցագրային կետի մոտ՝ խանգարելով նրանց աշխատանքին»։

Բուստամին ի վերջո ձերբակալվել է ուղեբեռը հանձնելիս, ձերբակալության մասին զեկույցում ասվում է, որ նա հարբած է եղել եւ «ագրեսիվ» է իրեն պահել սպաների հետ:

Բուստամին հայտարարել է, որ «իրեն հետապնդել են, քանի որ ոստիկանությունը երբեք չի տեսել այդքան գեղեցիկ որեւէ մեկին»։

Ձերբակալության ժամանակ Բուստամին սպառնացել է «թքել բոլորի [սպաների] վրա»՝ միաժամանակ ասելով, որ «սպաները այլասերված են եւ փորձել են բռնաբարել իրեն, քանի որ նրանք [երբեք] չեն տեսել այդքան գեղեցիկ որեւէ մեկին»,- ասվում է զեկույցում։