Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները․ Քրիստինե Վարդանյան

Մենք չունենք անկախ և սեփական որոշումներով գործող ոստիկանություն: Այդ մասին այսօր՝ հունիսի 7-ին, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանության հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը ոստիկանության բարեփոխումները չեն՝ Ոստիկանությունն էլ չի իրականացնում իր ֆունկցիան և չի ենթարկվում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահանգ է իջնում իշխանական խմբակից։
Մարդիկ իշխանությունը պահելու համար տվել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, որոնք սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու վտանգի առջև»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։