Պորտուգալիա, Վրաստան, թե՞ Գերմանիա. ո՞ր հավաքականները կհասնեն Եվրո2024-ի կիսաեզրափակիչ․ հարցում

Այս ամառվա ամենասպասված սպորտային իրադարձություններից մեկը, իհարկե, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է։ Ամբողջ աշխարհը ուշադրության կենտրոնում է պահում առաջնությունը, բոլորին հետաքրքիր է՝ ո՞վ կտանի այս տարի գավաթն ու կդառնա Եվրոպայի չեմպիոն։
Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվեց։ 1/8 եզրափակչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից։ 1/8 եզրափակչի զույգերն են. հունիսի 29՝ Շվեյցարիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա, հունիսի 30՝ Անգլիա-Սլովակիա, Իսպանիա-Վրաստան, հուլիսի 1՝ Ֆրանսիա-Բելգիա, Պորտուգալիա-Սլովենիա, հուլիսի 2՝ Ռումինիա-Նիդեռլանդներ, Ավստրիա-Թուրքիա։
MediaHub-ը անցկացրեց հերթական հարցումը՝ ճշտելու, թե մեր ընթերցողների կարծիքով՝ ո՞ր հավաքականները կհասնեն Եվրո2024-ի կիսաեզրափակիչ փուլ: Նշել էինք այն հինգ հավաքականները, որոնց ֆավորիտ են համարում բուքմեյքերները:
Եվ այսպես, մեր ընթերցողների 35%-ը կարծում է, որ Իսպանիան կանցնի կիսաեզրափակիչ փուլ, 18%-ը կարծում է, որ Պորտուգալիան կհասնի կիսաեզրափակիչ, Ֆրանսիայի օգտին իր ձայնը տվել է մեր ընթերցողների 26%-ը, Անգլիային՝ 5%-ը, և Գերմանիայի՝ կիսաեզրափակիչ հասնելը հավանական է համարում հարցվածների 15%-ը։
Մեր ընթերցողները մեկնաբանություններում կիսվել են ֆուտբոլային հրավառության վերաբերյալ իրենց էմոցիաներով՝ ՝
«Իսպանիան ոչ միայն կիսաեզրափակիչ փուլ է հասնելու, այլ նաև հաղթելու է այս Եվրոն»։
«Նիկոլը և Աննան են հաղթելու․․․»։
«Վրաստանի հավաքականը կհաղթի բոլորին»։
«Չեմ հետևում Եվրո 2024-ին»։
«Հայաստանը կհաղթի Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ ֆուտբոլը ինձ երբեք չի էլ հետաքրքրել ու չի էլ հետաքրքրում, ով ուզում ա թող հաղթի»։
«Վրաստանը կհասնի եզրափակիչ փուլ»։
«Անգլիան կդառնա Եվրոպայի չեմպիոն »։
«Պորտուգալիան՝ Ռոնալդուի շնորհիվ կդառնա Եվրոպայի չեմպիոն»։
«Իմ կարծիքով Գերմանիան հաղթելու է Եվրոն»։
«Երկիր ենք կորցնում, դուք ֆուտբոլից եք խոսում․․․»։
Մարիաննա Արամյան