Հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ. Պետրոսյանը՝ Լենցովին

Հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ. Պետրոսյանը՝ Լենցովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակել Տիգրան Պետրոսյանին:

Վերջինս արդեն անցել է իր պարտականություններին՝ դեռ օրեր առաջ, զարմանալիորեն, մասնակցել էր ԱԽ նիստին: Այսօր էլ հանդիպում ունեցել ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարի հետ, ինչի մասին գրառում է արել.

«Այսօր հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչներով հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։

Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։

Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակընկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրեց, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և ինքը զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են։

Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել»,- գրել է Տիգրան Պետրոսյանը։