Նշվել են ուղեղի համար ամենավտանգավոր մթերքները

Նշվել են ուղեղի համար ամենավտանգավոր մթերքները

Որոշ մթերքներ պետք է բացառվեն սննդակարգից՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի պատճառով։ Այս մասին հոդված է հրապարակել Rai Al Youm թերթը։

Տարբեր երկրների փորձագետները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ որոշ մթերքներ օգտագործելը վտանգավոր է ուղեղի համար։

Այսպես, գերմանացի գիտնականները կոչ են արել հրաժարվել հացաբուլկեղենից ու գազավորված ըմպելիքներից, քանի որ այդ մթերքների օգտագործումը հանգեցնում է նյարդային բջիջների վնասմանը և ուղեղի բորբոքային պրոցեսների առաջացմանը։ Գրել է 360 հեռուստաալիքը։ Բրիտանական Բաթ համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ քաղցրավենիքները հանգեցնում են զարկերակների խցանման։

Հարավային Ավստրալիայի համալսարանի մասնագետները զգուշացրել են կծու մթերքների վտանգավորության մասին։ Նման սննդամթերքը պարունակում է կապսաիցին նյութ, որը նպաստում է հիշողության խանգարմանն ու մտավոր ունակությունների նվազմանը։ Գրել է Звезда հեռուստաալիքը։

Ավստրալացի գիտնականները կոչ են արել սննդակարգից բացառել արագ սնունդը։ Հայտնել է Դաշնային լրատվական գործակալությունը։ Այս մթերքը վտանգավոր է տրանսճարպերի պատճառով, որոնք նվազեցնում են ուղեղի ակտիվությունը։ Չինաստանից մասնագետներն աղն ու կոնսերվանտները դասել են վնասակար նյութերի շարքին։ Նրանք նաև հորդորել են չչարաշահել երշիկեղենը, մսամթերքը, պանիրը՝ հագեցած ճարպերի պատճառով։

Գիտնականները բացատրել են, որ այս ապրանքների օգտագործումը կարող է հանգեցնել արյան անոթների վնասմանը: Մասնագետները նշել են սրտի և արյան անոթների համար լավագույն մթերքները։ Մասնագետների կարծիքով՝ նարինջը, կաղամբը, սխտորն ու լոլիկը ներառված են սրտի և անոթների առողջության համար լավագույն մթերքների ցանկում։